Հայաստանում ստեղծված կազմակերպված հանցավոր խումբը 8 հայ աղջիկներից, որոնց թվում կա նաեւ անչափահաս, վերցրել է անձնագրերը եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ներգրավվել է նրանց մարմնավաճառության մեջ ու յուրացրել նրանց վաստակած գումարները: NEWS.am-ը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ, իսկ այսօր` սեպտեմբերի 10-ին դատական նիստը հետաձգվել է մեղադրողի զբաղվածության պատճառով:
34-ամյա Աղունիկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաեւ սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու ու պահելու դիտավորությամ միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի, վերջինիս միջոցով նաեւ Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց հետ ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ եւ իրենց հանցավոր մտադրությունը օգտագործելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով եւ ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունը օգտագործելով, ներգրավվել է նրանց մարմնավաճառության մեջ` տեւական ժամանակ դնելով եւ պահելով պոռնկության շահագործման վիճակի մեջ ու ստացել նրանց կողմից վաստակած գումարները:
Աղունիկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հասմիկ Առաքելյան 132-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով, Ծովիկ Ավետիսյանին 132-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով, Վահան Ավետիսյանին 132-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով, Վահագն Ավետիսյանին 132-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով, Մարիամ Սարգսյանին 132-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով, Արմեն Վասիլյանին 132.2-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով, Հեղուշ Վասիլյանին 132.2-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով:



























