2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ դրամի՝ այլ արժույթների նկատմամբ փոխարժեքի տատանումների հետեւանքով բանկային համակարգը արտարժույթի վերագնահատման արդյունքում ունեցել է 1.9 մլրդ դրամի վնաս: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված Ֆինանսական կայունության հաշվետվությունում (2012 թ. առաջին կիսամյակ):

Ընդ որում` արտարժույթի վերագնահատման արդյունքում վնաս է ունեցել 11 բանկ, իսկ օգուտ՝ 10 բանկ: Միեւնույն ժամանակ` բանկային համակարգը արտարժույթի առուվաճառքի գործառնություններից ապահովել է 5.9 մլրդ դրամ զուտ եկամուտ:

Ըստ ԿԲ հաղորդագրության` 2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 7.71%-ով: