ՀՀ կառավարությանն առընթեր պեռտական գույքի կառավարման վարչությունը դասական աճուրդի միջոցով վաճառքի կհանի ՏՈՅՈՏԱ COROLLA 1.6 GAS մեքենան: Հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:
Մեքենան գտնվում է ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակազմի հաշվեկշռում: Այն 2007 թ. արտադրության է, գնահատված է մոտ 1,5 մլն դրամ:
Համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի գլխավոր հաշվապահի կողմից տրված տեղեկանքի՝ տրանսպորտային միջոցի մաշվածքը 2012թ. հունիսի 20-ի դրությամբ կազմում է 53 տոկոս:
Տրանսպորտային միջոցը ենթարկված է վթարի, առկա է ՀՀ ճանապարհային ոստիկանության 14.07.2011թ. եզրակացությունը:



























