«Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին` ո՞վ կարող է լինել «Ժառանգության» այլընտրանքային թեկնածուն, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի չառաջադրել իր թեկնածությունը, ասել է.

«Ըստ էության, մեր նախկին ֆրակցիայից յուրաքանչյուր պատգամավոր կարող է այդ թեկնածուն լինել: Իրենց այս հինգ տարիների գործունեությունը միանշանակ ապացուցել է, որ իրենք պարտաճանաչ են, իրական բարեփոխումների կողմնակից եւ թող բարձրագոչ չհնչի` եւ' հայրենասեր են, եւ' ժողովրդի մասին մտածող»,- մեջբերում է «Առավոտը»։