«Գորիս» քրեակատարողական հիմնարկի համար նոր շենք եւ շինություններ են կառուցվելու:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը հունվարի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենքի եւ շինությունների նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքին, հիմնարկին անհրաժեշտ շենք-շինությունների ցանկին եւ դրանց կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խոշորացված հաշվարկին։

Հիշեցնենք, որ «Գորիս» ՔԿՀ-ում պահվում են առավել ծանր հանցագործություններ կատարած անձինք, մեծամասամբ` ցմահ ազատազրկման դատապարտվածներ: