Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.30-ին, Սասունցի Դավթի փողոցի թիվ 6 դպրոցի մոտ «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Դեու-Նեքսիա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 24-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա: Պատահարի հետեւանքով մեկ ուղեւոր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.05-ին, Երեւան-Երասխ ճանապարհի 52-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կկատարվում է քննություն:




























