Ինդոնեզական Սումատրա կղզու մոտ 2012թ. ապրիլի ուժեղագույն ցնցումները, ըստ գիտնականներրի, լիտոսֆերային սալաքարի ճեղքման արդյունքում կատարվող բարդ գործընթացների մի մասն էին: Հետազոտությունը երեք հոսվածներով տպագրված է Nature ամսագրում:
Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի համալսարանի աշխատակից Քիթ Քոփերն ու նրա գործընկերներն ուսումնասիրել են Հնդկական օվկիանոսի ափերին երբեւէ տեղի ունեցած ուժեղագույն երկրաշարժի հետեւանքները: Այդ օրը` 2012թ. ապրիլի 11-ին, Ռիխտերի սանդղակով 8,6-8,7 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների շարք էր արձանագրվել: Չնայած բացառիկ ուժգնությանը, երկրաշարժը վտանգավոր ցունամի չէր առաջացրել եւ մեծ ավերածություններ չէր գործել:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էպիկենտրոնները նման ուժգնության ցնցումների համար ոչ բնորոշ վայրում են գտնվել`Հնդ-Ավստրալական լիտոսֆերային սալաքարի ընդերքում, ինչի արդյունքում սալաքարը 4 տեղից ճաքել է: Ըստ գիտականներից մեկի` տեղի է ունենում Հնդ-Ավստրալական լիտոսֆերային սալաքարի բաժանում երկու առանձին մասերի:
Դա շատ հազվադեպ հանդիպող տեկտոնական գործընթաց է, որի ամենահայտնի հետեւանքներից է 1906թ. Քալիֆորնիայի 7,7 մագնիտուդ ուժգությամբ երկրաշարժը, որն զգացվել է ԱՄՆ-ի ամբողջ արեւմուտքում:
Ըստ գիտականների` Սումատրայի ափերին ցնցումների ուժգնությունը 15 անգամ գերազանցել է Քալիֆորնիայի երկրաշարժին:





























