Սեպտեմբերի 27-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի  ծառայողները Գյուլիքեխվյան փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Կառլեն Խ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր  գողության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ թե սեպտեմբերի 27-ին, ժամը 10.30-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից  բերման են  ենթարկել 1971 թ. ծնված Գրիգոր Հ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 18-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.10-ին,  ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Տաշիր քաղաքի Կարեն Դեմիրճյան եւ Էրեբունի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Վարդան Ս.-ն, որը ս/թ սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 27-ին, ժամը 23.00-ին, սահմանային «Բագրատաշեն» անցակետից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արմենակ Դ.-ն, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր վաշխառության մեղադրանքով: