Սեպտեմբերի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրի-Ամասիա ճանապարհի 8-րդ կմ-ին «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Բաբաջանյան փողոցում «BYD»  մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21010»-ի  եւ երկու  «ԳԱԶ-53»   մակնիշի բեռնատարների: Պատահարի հետեւանքով «BYD»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես Բենց ՄԼ-350»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Հունան Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: