Թուրքիայում սեպտեմբերի 29-ից բենզինը թանկացավ եւս 9 քուրոշուվ՝ կազմելով 4,83 թուրքական լիրա (2.06 եվրո):
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունների որոշմամբ բենզինի վրա սեպտեմբերի 22-ի 30 քուրոշ եւ սեպտեմբերի 29-ի հավելյալ հարկի շնորհիվ Թուրքիան աշխարհում դարձավ առաջատար բենզինի բարձր գնով՝ հետեւում թողնելով աշխարհի ամենահարուստ եվ զարգացած երկրներին:
Թուրքական մամուլն ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մինչ յաս ամենաբարձր բենզինի գինը գտնվում էր Նորվեգիայում, որտեղ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմում է 100 հազար դոլար, իսկ Թուրքիայում այն ընդամենը 10 հազար է:
Իշխանությունները բենզինի գնի բարձրացումը պայմանավորում են բյուջեի ճեղքվածքի հետ, իսկ մամուլում շրջանառվում են, որ Թուրքիայի արեւելքում քուրդ զինյալների ակտիվ գործողությունների հետեւանքով է բյուջեից մեծ գումարներ են ծախսվել եւ այն լրացնելու համար են հավելյալ հարկերը բենզինի համար:
Այս տեղեկությունը լուրջ բողոքի ալիք է բարձրաձրել սոցկայքերում: Milliyet-ի ընթերցեղոներից մեկն այս տեղեկության տակ գրել է. «Աշխարհում առաջատար դարձանք բենզինի ամենաբարձր գնով: Շնորհավորում եմ ազգիս, հալալ լինի», իսկ մեկ այլ ընթերցող՝ «Երազանք էր, իրականություն դարձավ: Ձեր շնորհիվ մեր երազանքներն իրականություն են դառնում»:




























