Սեպտեմբերի 29-ին, ժամը 01.45-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածնում` «Անմար կրակ» հուշարձանի  մոտ, ավտոմեքենան բախվել է ծառին:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն-գոլֆ» մակնիշի 33 VU 611 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988 թ. ծնված Սերգեյ Հակոբյանի դին: