Սեպտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե մասնավորապես` Կոտայքի մարզի Զովք գյուղում («Չանախ» ՍՊԸ գործարանի մոտ) այրվել է 1000 քմ խոտ, Արզական գյուղում («Չալքար» սարի մոտ)` 50 հա խոտ, Շիրակի մարզի Գյումրիի Լալայան փողոցում` 3000 քմ, Արագածոտնի մարզի Բյուրական-Ագարակ գյուղերի միջանկյալ հատվածում` 50 հա խոտ, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ` 4 հա խոտ եւ 128 եղեւնի, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում` 1,1 հա բուսածածկ տարածք:
Հրդեհները մեկուսացվել են ու մարվել:




























