Սեպտեմբերի 29-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 2-րդ փողոցում այրվում է տնակ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.08-ին, մարվել` 10.37-ին: Ամբողջությամբ այրվել են Յ. Ասրյանին պատկանող տունը` 250 քմ եւ Ա. Վարդանյանին պատկանող տունը` 120 քմ:



























