Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Բալահովիտ-Երեւան ճանապարհի 13-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106»-ի: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ագարակ-Լոռի Բերդ ճանապարհի 2-րդ կ/մ-ին «DAEWOO» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Խորենացու եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ-316», «ՎԱԶ-21074» եւ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատ գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կ/մ-ին, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ծովակալ Իսակովի պողոտայում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել բետոնե արգելապատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























