Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանին խնդրել է զերծ մնալ իր վերաբերյալ անդրադարձներ կատարելուց:
ԲՀԿ-ական պատգամավորը իր ելույթում զուգահեռներ էր տարել Արզումանյանի եւ Օսկանյանի միջեւ` նշելով, թե Հայաստանի երկու նախկին արտգործնախարարներին մեղադրել են փողերի լվացման համար, ինչը վնաս է Հայաստանի միջազգային վարկին:
Շնորհակալություն հայտնելով իրեն հիշատակելու համար` Արզումանյանը պարզաբանել է, որ երեք անգամ քաղկալանավոր է եղել, եւ որեւէ անգամ «Բարգավաճ Հայաստանը» չի ընդունել նրա քաղբանտարկյալ լինելու փաստը:
«Ես իմ իրավունքները պաշտպանելու ձեւը գիտեմ եւ կպայքարեմ, քանի դեռ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը ներողություն չեն խնդրել»,- նշել է Արզումանյանը:



























