Հոկտեմբերի 3-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Էրեբունու եւ Շենգավիթի բաժինների ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երեւանի Տիտոգրադյան փողոցից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վահե Հ.-ին: Խուզարկությամբ նրա անդրավարտիքի գրպանից հայտնաբերվել է 1,5 գրամ կանեփանման զանգված:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Վահե Հ.-ն հայտնել է, որ զանգվածը մարիխուանա թմրամիջոց է եւ պահել է իր օգտագործման համար:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























