Երեւանի Ղ. Աղայան փողոցի թիվ 9 շենքի 75-րդ բնակարանի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում տնից իջեցնել՝ ծանրաքաշ լինելու պատճառով, եւ նրա հոսպիտալացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 4-ին, ժամը 10.04-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները անվնաս իջացրել են 83-ամյա Լիդա Բաբայանին, ով հոսպիտալացվել է Միքայելյանի անվան հիվանդանոց:
Տեղադրություն




























