Այսօր, ժամը 16.00-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում, ճանապարհը չզիջելու պատճառով, վեճ է ծագել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանի եւ բեռնատար ավտոմեքենայի ուղեւորներ Աշոտ Բաղդասարյանի եւ Էդգար Պողոսյանի միջեւ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վեճի ընթացքում Հ. Հովակիմյանը դանակահարել է վերջիններիս: Աշոտ Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ Էդգար Պողոսյանը հիվանդանոցում է:

Հարություն Հովակիմյանը դեպքի վայրից իր մեքենայով դիմել է փախուստի:

Ոստիկանության Քաշաթաղի եւ Գորիսի բաժինների ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ Հովակիմյանի ավտոմեքենան կանգնեցվել է Գորիսի տարածքում, եւ նա բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:

Հանգամանքները պարզվում են: