Ծննդաբերությունից հետո հերթական ողբերգական մահն է գրանցվել Գյումրիում: Ծննդաբերությունից օրեր անց մահացել է 29-ամյա Մանուշակ Գալստյանը: NEWS.am-ի տեղեկություններով վերջինս հոկտեմբերի 2-ին կեսարյան վիրահատության է ենթարկվել Գյումրիում: Սակայն երկու օր անց առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրան ծայրահեղ ծանր վիճակով հոկտեմբերի 4-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերակենդանացման բաժանմունքում ժամեր անց նա մահացել է:
Նրան կեսարյան վիրահատության էին ենթարկել պտղի մեծ լինելու պատճառով: Նշենք, որ նորածինը տղա է, Մանուշակի երրորդ երեխան է: Մյուս երկուսը աղջիկներ են: Դեպքի վերաբերյալ պաշտոնական մանրամասներ մեզ չհաջողվեց ճշտել Առողջապահության նախարարությունից: Մեզ հայտնեցին, թե մանրամասներին չեն տիրապետում` խոստանալով տեղեկություններ հաղորդել ավելի ուշ:





























