Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.02-ին տեղեկություն էր ստացվել, որ Երեւանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/2 շենքի 54-րդ բնակարանից քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ԱԻ արձագանքման խումբը: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը հարազատների կողմից կասեցվել է 40-ամյա Դավիթ Հովհաննիսյանի ինքնասպանության փորձը: