Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի շենքերից մեկից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արայիկ Զ.-ին, որը նախորդ օրը, ժամը 01.30-ին, Աբովյան փողոցի թիվ 5/1 հասցեի մոտ կայանված Range Rover մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով` սրահից գողացել էր iPad դյուրակիր համակարգիչ եւ ոսկյա շղթա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




























