Նույնասեռականների մասին ֆիլմը ճիշտ չէ ցուցադրել, առավել եւս՝ Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը
«Մենք ապրում ենք ոչ թե Գերմանիայում, որտեղ նույնասեռականների ամուսնությունները թույլատրված են, այլ Հայաստանում, որտեղ բոլորը իրար ճանաչում են եւ մատով են ցույց տալիս մեկը մյուսին: Ֆիլմի ցուցադրությունը ճիշտ չէ, գոնե Տիկնիկային թատրոնում: Կամաց, կամաց ուզում են մեր ժողովրդին սովորեցնել, որ նույնասեռականներին պետք է ազատություն, բոլորն էլ ազատություն ուզում են, բայց դժվար թե առաջիկա տասը-քսան տարվա ընթացքում մեզ մոտ նման բան լինի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջերս Տիկնիկային թտարոնում արգելվեց նույանսեռականների խնդիրներին նվիրված Parada ֆiլմի ցուցադրությունը, քանի որ կազմակերպվել էր բողոքի ակցիա եւ սոցիալական ցանցերում մի շարք մարդիկ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել նման թեմայով ֆիլմի՝ Հայաստանում ցուցադրության առթիվ:





























