Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կտրուկ քննադատությամբ հանդես եկավ հանրահայտ British Petroleum (BP) ընկերությունը կառավարող միջազգային կոնսորցիումի հասցեին: Նա մասնավորապես նշում է,որ «Ազերի» եւ «Չերագ» նավթավայրերում նավթի արդյունահանման ծավալների կտրուկ նվազման հետ կապված Ադրբեջանը 8 մլրդ դոլարի եկամուտ է կորցրել:
Վնասը, իհարկը, փոքր չէ, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է նավթագազային համլիրի վրա եւ գրեթե չկան ոլորտներ, որոնք ի վիճակի են փոխհատուցել այդ վնասները: Ըստ անկախ փորձագետների` նավթից եւ նավթամթերից եկամուտներն ապահովում են երկրի բյուջեի 75% -ը:
Մասնավորապես գյուղատնտեսության, որում ներգրավված է բնակչության 40% -ը, մասնաբաժինը պետբյուջում շատ ցածր է` ընդամենը 5%:
Իր քաղաքացիների «ուղեղները լավանելու» համար Ադրբեջանը լայնորեն օգտագործում է դարերով փորձարկված մեթոդը` շովինիստական տրամդրությունների հրահրումը: Դա, իհարկե, ուղեկցվում է երկրի ինտենսիվ միլիտարիզացիայով եւ ռազմական բյուջին ուղղված ծախսերով: Այսինքն, ժողովրդի փողերով «յուղի» փոխարեն «թնդանոթներ» են ձեռք բերվում...
Ադրբեջանցի անկախ փորձագետների գնահատականներով, որպեսզի «ոչ այնքան հարուստ» ապրես երկրում, անհրաժեշտ է ամսական մոտ 2,5 հազ. դոլար: Միաժամանակ կենսաթոշակառուներն ստանում են միջինը 107 դոլար թոշակ, իսկ բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձը միջինը 150-200 դոլար է:
Նման պատկեր առկա է նաեւ այլ երկրներում, սակայն ոչ բոլոր երկրներ են բազմամիլիարդ եկամուտներ ստանում նավթի եւ նավթամթերքի վաճառքից: Սակայն եկամուտները ժողովրդի բարեկեցությանն ուղղելու փոխարեն Ադրբեջանի իշխանությունները դրանք ծախսում են սպառազինությունների վրա:
Ըստ ադրբեջանական աղբյուրների` այդ երկրի ռազմական ծախսերը 2004թ. 170 մլն դոլարից 2008-ին հասել են 1,5 մլրդ դոլարի: Ընթացիկ տարում «բանակի ամրապնդման» վրա նախատեսված է ծախսել մոտ 3,8 մլրդ դոլար:
Ինչպես երեւում է դիագրամից, Ադրբեջանի ՀՆԱ-ի դինամիկայում վերելքը փոխարինվել է աճի դանդաղ տեմպով: 2011թ-ին ՀՆԱ-ի ծավալը կրճատվել է վերջին տարիներում առաջին անգամ: Անկումը հատկապես նկատելի է այն ոլորտներում, որոնք կախված են նավթային կոմպլեքսից:
Թեեւ առաջին կիսամյակում Ադրբեջանի ՀՆԱ-ն խորհրդանշական աճ է արձանագրել` 1,5 տոկոսով, արդյունբերության եւ արտահնման ոլորտում գրանցվել է համապատասխանաբար 3,0% եւ 2,9% անկում:





























