«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի տանքում բռնկված հրդեհը տեխնիկական խնդիրների արդյունքում է բռնկվել եւ դա պետք չէ նույնացնել փուչիկների դեպքի հետ:Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15 հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
«Հրդեհից ոչ մեկը չի տուժել: Իսկ փուչիկների հարցը քաղաքականացնելը ճիշտ չէ: Գլուխս խոնարհում եմ փուչիկների դեպքից տուժած այն երիտասարդների առաջ, ովքեր ըստ պատշաճի հասկացան ստեղծված իրավիճակը եւ չքաղաքականացրեցին: Ինչո՞ւ չեք ասում, որ ֆուտբոլի ժամանակ 34 րոպե առանց մեկնաբանի հերարձակում էր գնում»,- ասաց պատգամավորը: Դիտարկմանը, թե դրանից մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում, Կարապետյանը պատասխանեց, թե դա եւս տեխնիկական վրիպակ էր: Լրագրողները պատգամավորին փոխանցեցին ֆեյսբուքայան այն քննարկումները, որ ռուս աստղերին Երեւանի տոնին հրավիրելը անճաշակություն էր, պետք չէր նրանց հրավիրել եւ, որ նրանք ելույթ ունենային կաթողիկոսի եւ պետական այրերի առաջ: «Ես ինքս կարդացել եմ ֆեյսբուքում այդ կարծիքները: Ինքը շրջել եմ քաղաքում եւ իրոք տոն եմ զգացել: Եզրափակիչ համերգը տանից եմ դիտել եւ հավանել եմ: Մեկը կարող է հավանել Վերա Բրեժնեվային, մեկը, մեկը կարող է ասել Հայկոն լավ է երգում, մյուսը ասի, որ նա ձայն չունի: Ես չգիտեմ` կաթողիկոսին դուր եկավ «Սերեբրո» խումբը, թե ոչ: Ինքս քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ չեմ եւ չգիտեմ, թե ինչ կերպ է կատարվել ելույթ ունեցողների ընտրությունը: Բայց, անկեղծ ասած, ինձ մեր հայ աստղերը ավելի են դուր գալիս»,- ավելացրեց Նաիրա Կարապետյանը:



























