Հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, երբեմն դրանք կրում են անկանոն բնույթ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 16-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Միշտ չէ, որ մենք դրանց պատասխանում ենք, որովհետեւ շատ ժամանակ դրանք անիմաստ կրակոցներ են: Որոնք որ արժանի են հակահարված տալուն, միանշանակ հակարահարված ենք տալիս»,- նշեց նա` շեշտելով, որ երեկ ինչ-որ «աննկարագրելի ակտիվություն» հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման առումով չի նկատվել:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, թե երեկ Տավուշի մարզի Այգեպար համայնքում կրկին խախտվել է զինադադարի ռեժիմը: Ուշ գիշերից սկսած մինչ լուսաբաց սահմանի վրա լսվել են կրակոցներ: «Ադրբեջանի կողմից միշտ էլ զինադադարը խախտվում ա, դա հո նորությո՞ւն չէ: Արդեն սովորական բան է, չենք էլ վախըմ: Երկար ժամանակ հատ ու կենտ կրակոցներ են ըլում, բայց գնդակոծում չի ըլում: Անհայտ ուղղությամբ կրակում են, երեւի վախներից է, մթոմ կանք»,-ասել է Այգեպարի իրավիճակն այսպես ներկայացրեց համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը:





























