Արդեն երեք օր է շարունակվում է Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերության աշխատակիցների գործադուլը: Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձը, որը ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյուքում զգալի կրճատվել էր: Ըստ ընկերության հասարակության հետ կապերի բաժնից նշել են, որ գործադուլը կապված է ոչ թե աշխատավարձի իջեցման հետ, այլ բարձրացման համար է:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, որ ընկերության աշխատակիցների աշխատավարձի 250 հազարից իջել է 100 հազար դրամի: Ընկերության հասարակության հետ կապերի գծով մասնագետ Նորայր Աղայանն այս առնչությամբ ասել է, որ աշխատավարձերի փոփոխությունը երկար գործընթաց է, որն սկսվել է աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված, իսկ հիմա աշխատակիցները առաջարկում են բարձրացնել իրենց աշխատավարձը: Նշենք, որ ներկայումս աշխատավարձերի բարձրացման հետ կապված բանակցություններ են գնում, սակայն կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել: