Լրագրողները շատ նման են ոստիկաններին իրենց տեսակով, մասնագիտական խորամանկությունով, հոտառությամբ: Այս մասին այսօր` հոկտեմբերի ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության նաախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւաանյան գրասենյակի աջաակցությամբ հոկտեմբերի 20-21-ը Ծաղկաձորում անկցկացվող ՀՀ ԶԼՄ-ների եւ ներկայացուցիչների եւ ոստիկանության ծառայողների համար` «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով համաժողովին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Մենք բոլորս ոգեւորվողներ ենք: Դրա մեջ, ոչ մի վատ բան չկա, բայց շտկման կարիք ունի: Լրագրողները , երբ ինֆորմացիայի են տիրապետում, անպայման ցանկանում են թղթին տալ: Տվեք , բայց կարելի է մեզ էլ հարցնել: Միգուցե մենք օգնենք: Ավելի ուժեղացրեք: Մենք չպայքարենք ինչ-որ բանի դեմ, այլ աշխատենք դա վերացնելու համար»,- առաջարկեց Վլադիմիր Գասպարյանը:
Նրա խոսքով, այս քսան տարիների ընթացքում այնքան ենք պայքարել, որ տպավորություն է ստեղծվում, որ պայքարում ենք ամեն ինչում` պայքարում ենք շնչելուց, արտաշնչելուց, բարեւելուց, լավն ու վատը ասելուց: «Պայքարում ենք, որվհետեւ ոստիկանի հայացքը դուր չեկավ, աչքերի գույնը դուր չեկավ, կամ ծնվել էր չորեքշաբթի օրը: Չանենք այդպես, լինենք արդար եւ ազնիվ: Եւ եթե ես խախտեմ իմ խոսքը, թող առաջինը քար դուք նետեք իմ ուղղությամբ»,- ավելացրեց Վլադիմիր Գասպարյանը:





























