Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանությանը եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակին չի դիտում որպես մի մարմին: «ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը մեզ չի սովորեցնում, մենք էլ մոլորված հորթի պես չենք լսում»: Այս մասին այսօր` հոկտեմբերի  ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության նաախաձեռնությամբ  եւ ԵԱՀԿ երեւաանյան գրասենյակի աջաակցությամբ հոկտեմբերի 20-21-ը Ծաղկաձորում անկցկացվող  ՀՀ ԶԼՄ-ների եւ ներկայացուցիչների եւ ոստիկանության ծառայողների համար` «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով համաժողովին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Մենք խոսում ենք իրար հետ, հասկանում ենք եւ փոխըմբռնում ենք իրար: Մենք ուղղակի ընկերներ ենք: Կարող եք համաձայնել, չհամաձայնել, քցել-բռնել: Դա գալիս է եւ գրասենյակից եւ նրանից, որ մենք ճիշտ ենք ընկալում միմյանց: Մենք սովորում եք միմյանցից: Մենք չենք թելադրում»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը: Նրա խոսքով, ցանկացած թելադրանք ազդեցություն է ստանում, իսկ ազդեցությունը ծնում է  հակազդեցություն: «Մենք խոնարհներ ենք: Աշխատում են: Չենք պայքարում միմյանց դեմ»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը: