Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,3%-ով, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը; Նշենք, որ սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է 14% աճ, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 4.4% աճ:
Սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ 0.2% անկում է գրանցվել արդյունաբերությունում, ինչի հետեւանքով արդյունաբերության 9ամսվա աճի տեմպը դանդաղել է՝ իջնելով 11.6% (8 ամսվա կտրվածքով 13.2% էր):
Տնտեսական ակտիվության աճին ամենաշատը, թերեւս, նպաստել է ծառայությունների ոլորտը (առանց առեւտրի), որտեղ 9 ամսվա կտրվածքով աճը 11,2 % է; Նշենք, որ 8 ամսվա կտրվածքով նույնպես ծառայությունների ոլորտում արձանագրվել էր երկնիշ աճ;
Հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության աճը 10,5% է, իսկ ամսական կտրվածքով աճը գերազանցում է 26%-ը:
Շինարարությունում էապես նվազել է անկման տեմպը՝ իջնելով մինչեւ 2%, նախորդ ամիսների 4-5%-ի համեմատ: Սեպտեմբերին շինարարությունում արձանագրվել է աննախադեպ աճ՝ 43.4 % նախորդ ամսվա համեմատ:
Առեւտրի շրջանառությունը 9 ամսվա կտրվածքով կազմել է 1,4 տրլն դրամ, աճը 2,9% է; Արձանագրվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության 8% աճ (5,9 մլրդ կՎտ/ժամ):
Միջին աշխատավարձը սեպտեմբերին կազմել է 118.2 հազ. դրամ՝ նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը գերազանցելով 5.3%-ով:



























