Հոկտեմբերի 21-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գեղամ Ք.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2010 թ. հուլիսի 23-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Գոգավանի սահմանապահ ծառայության ՀԱԿ-ից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Նելսոն Մ.-ին, որը 2006 թ. ապրիլի 12-ից ՌԴ Կրասնոդարի մարզի Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:



























