Հոկտեմբերի 24-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում անցկացվեց ոստիկանության Երեւան քաղաքի կայազորի, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի շարային ու տեխնիկական ստուգատես:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ստորաբաժանումների ղեկավարներ:
Միջոցառման ընթացքում ստուգվեց ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սարքինությունը եւ այլն:
Ստուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով:





























