Վանաձորի ԳՈՒՑ զորամասում հոկտեմբերի 25-ին, գիշերը ժամը 2-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով տուժել է ժամկետային զինծառայող 20-ամյա Հայկ Մելքոնյանը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Գուգաքի բաժնից:

NEWS.am-ի տեղեկություններով գիշերը Հայկ Մելքոնյանը վիրահատվել է, սակայն նրա վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր: Առաջիկայում սպասվում է եւս մեկ վիրահատություն: