Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 21-ին որոշում է ստորագրել Դավիթ Մուրադյանին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն:
Նշենք, որ Մուրադյանը հայտնի գրող եւ կինոգետ է:




























