Քաղաքական դաշտում ներկա պահին հանգիստ է փոթորիկից առաջ: Այս մասին այսօր` հոկտմբերի 29-ին հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ խմբակցության ԱԺ պատամավոր, ՍՀԴՀ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով քաղաքական ներկա իրավիճակին:
Նրա խոսքով, նախորդ ընտրությունների հետ համեմատական անցկացնելով այս նախագահական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակը մի փոքր բացառիկ է: Ինչն էլ գալիս է նրանից, որ կեղծված ընտրությունները հիասթափեցրել են ժողվրդին, ինչ-որ տեղ նաեւ այլընտրանքի փնտրտուք: «Բայց կարծում եմ, որ ժողովուրդը իր խոսքը կասի: Իշխանությունները այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը այլընտրանք չունի, բայց դա չափից դուրս ինքնավստահություն է: Ես համարում եմ, որ մենք ունենք թույլ իշխանություն, որը չունի ժողովրդի վստահությունը եւ նրանց կողմից ակնկալվող հարցերին լուծում տալու կամային հատկություններ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը եւ ավելացրեց, որ սպասվելիք առաջադրումները ցույց կտան, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն այլընտրանք ունի, այլ ինքը կարող է այլընտրանք դառնալ եւ պայքարել երկրորդ, երրորդ տեղի համար: «Մենք ունենք թույլ իշխանություն, որը չունի ժողվրդի վստահությունը եւ ժողովրդի կողմից ակնկալվիք հարցերի լուծումը չունի»,- նշեց նա:





























