Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Հայաստանի նախագահը դրական գնահատական է տվել Երեւանում վերջերս կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին` նշելով, որ նման հանդիպումները վկայում են երկու երկրների միջեւ վաղեմի համագործակցության մասին եւ ընդգծում են Երեւանի եւ Թեհրանի երկկողմանի հարաբերությունների կապերի զարգացման ձգտումները:
Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը խթան է հանդիսացել տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար, հաղորդում է Irna գործակալությունը:
Իր հերթին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նշել է, որ տնտեսական համգործակցության ընդլայնումը կօգնի ամրապնդել Հայաստանի եւ Իրանի միջեւ վաղեմի եւ բարեկամական կապերը: Նա ավելացրել է, որ Իրանը հետեւողական է երկու կողմերի միձեւ ձեռք բերած պայմանավորվածությունների լիարժեք իրականացման հարցում:





























