«Մեր դժբախտությունները կադրերից են գալիս: Գյուղապետերը թվեր են նկարում միայն նրա համար, որ հանկարծ մարզպետը «2» չնշանակի: Մեզ մոտ մի տեսակ ավանդույթ է ամեն ինչ թաքցնել, չգիտես՝ ումի՞ց են թաքցնում, իրենց ղեկավարի՞ց, թե՞ երկրի ղեկավարից՝ պարզ չէ: Գյուղի անասնաբույժը չի տիրապետում, թե այդ գյուղում քանի գլուխ անասուն կա, հետեւաբար, շատ անասուններ սահմանված պատվաստումները չեն ստանում: Անասնաբույժը մի 200 դոզա ստանում է, սրսկում ու մի կողմ քաշվում:
Կովերին կամ անձնագիր տվեք, կամ համարակալեք, որպեսզի գյուղի անասունների քանակը, շարժը պարզ լինի: Երբ սիբիրախտը գալիս է՝ կով, շուն, խոզ չի հարցնում, սաղին պիտի պատվաստես: Բայց երբ հոտի շարժը չգիտենք, դա հնարավոր չէ անել»,- անդրադառնալով Գեղարքունիքի մարզում տարածված սիբիրյան խոցին՝ երեկ «Առավոտ» թերթին ասել է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը: Ըստ նրա, առաջին դեպքն է, երբ իրենց բացահայտածը գյուղնախարարությունը չի հերքել:
«Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղոլորտի պատասխանատուներին հորդորել էր անասնագլխաքանակը հաշվելու միջոցներ ձեռնարկել»,- գրում է «Առավոտը»:





























