ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, զինված ուժերի հատուկ նշանակության գումարտակի նախկին պետ Վահան Կարապետյանը դիմում է ներկայացրել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովից դուրս գալու եւ գյուղատնտեսության ու բնապահպանության հանձնաժողով տեղափոխվելու մասին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Մենք գյուղացի տղա ենք»,- հանձնաժողովը փոխելու որոշման առթիվ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, ով թեեւ երեւանցի է, սակայն Սովետաշենում ֆերմաներ ունի։ Ի դեպ, նա իր կարողությամբ ԱԺ 3-րդ միլիոնատերն է՝ 9 մլն դոլար կարողությամբ»,- գրում է «Ժամանակը»։





























