Երբ վրա հասավ տնտեսական ճգնաժամը եւ տղամարդիկ զանգվածաբար դարձան գործազուրկներ, դա շատ լուրջ հարված դարձավ տղամարդու եւ կնոջ համար: Եւ շատ կանայք վերցրեցին ընտանիքը նյութապես ապահովելու բեռը, բայց իրեն թիկունքից զրկված զգացին: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով այն մասին, թե ինչու են շատ հայ աղջիկներ նախապատվություն տալիս արտասահմանցի փեսացուներին: Նրա խոսքով, ինքը որպես հոգեբան բախվել է խանդի զառանցանքին:

«Մի վաթսուն անց տղամարդ էր եկել կնոջ հետ ինձ մոտ: Նա կնոջը ծեծել էր, որովհետեւ կասկածում էր, որ կինը իրեն դավաճանել է: Ապրում էին յոթերերոդ հարկում եւ ամուսինը տան դուռը փակում էր կնոջ վրա ու իջնում բակ: Մի օր էլ գնացել է տուն, ոչինչ չգտնելով ասել, թե սա մի հոգու կերած հաց չի եւ էլի  սկսել է ծեծել»,- ասաց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանը կարծում է, որ տնտեսական ճգնաժամը եւս ի դերը խաղաց այս գործում: