Օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել 117 համարի երթուղու դիսպետչերանոցում: NEWS.am-ին հաջողվել է պարզել, որ 26-ամյա երիտասարդին ծեծի են ենթարկել նույն երթուղու տնօրենն ու դիսպետչերը:

Ծեծի ենթարկվածը իրենց վարորդներից է եղել: Երթուղու Տնօրենը 32-ամյա Արտակ Ավետիսյանն է, իսկ դիսպետչերը` 60-ին մոտ մի տղամարդ: Երիտասարդը դիմել է իրավապահներին: Դիսպետչերին ու տնօրենին բերման են ենթարկել:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք ստանալ ոստիկանությունից, որտեղից հաստատեցին, որ նման միջադեպ տեղի ունեցել է: Բերման ենթարկվածները ստորագրությամբ բաց են թողնվել, հանգամանքները պարզվում են: