Նոյեմբերի 4-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 29-ամյա Լուսինե Խաչատրյանը, 6-ամյա Մարի Խաչատրյանը եւ 6-ամյա Մանե  Խաչատրյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, տան լոգարանում լողանալու ժամանակ գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:

Կատարվում է քննություն: