Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Մարաշ նահանգում սիրիացի գաղթականների համար նախատեսված ճամբարում նոյեմբերի 4-ի երեկոյան սպանություն է տեղի ունեցել։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ սիրիացի գաղթականների ճամբարում դեռեւս անհայտ պատճառով 2 ընտանիքների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։ Վիճաբանությունը թեժացել է եւ Ահմեդ անունով 18-ամյա երիտասարդ եւ եւս մի քանի հոգի դանակահարվել են։
Հիվանդանոց տեղափոխված Ահմեդի կյանքը չի հաջողվել փրկել, մյուսները բուժում են ստանում։
Դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ։ Նշվում է, որ կան նաեւ ձերբակալվածներ։




























