Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել վթար, կան տուժածներ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 6-ին, ժամը 16.51-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել Աշոցք գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Մինչ օպերատիվ խմբի կանչի վայր հասնելը՝ հերթափոխից ազատ հրշեջ-փրկարար փ/ծ սերժանտ Կ. Երանոսյանը «ԲՄՎ» մակնիշի 15 ՍԼ 353 համարանիշով ավտոմեքենայից դուրս է բերել վարորդ՝  58-ամյա Վ. Մադոյանին: Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:Վ. Մադոյանը տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: