Երեւանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» նախկին ԱԺ պատգամավորՍտեփան Սաֆարյանի նման պատրաստվածություն ունեցող պատգամավոր ԱԺ-ում շատ քիչ կա, հետեւաբար նա պետք է հասարակությանը եւ պետությանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, Ստյոպա Սաֆարյանի հաղթելուց շահելու է պետությունն ու հասարակությունը:
Մարտիրոսյանը նշեց, որ Ավանում արդեն սկսվել է վարչական ռեսուրսի օգտագործումը, մանկապարտեզներում, դպրոցներում ծնողներից անձնագիր են ուզում եւ այլն եւ այլն:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի առաջարկած խորհրդակցություններին, Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ եթե ԲՀԿ-ն Ժառանգության հետ կոնսուլտացիա անցկացնելու առաջարկ հայտնի, իրենք բաց են եւ պատրաստ նրանց հետ կոնսուլտացիա անցկացնելու համար:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























