Նոյեմբերի 6-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արփինե Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե աղջիկը խոստովանել է, որ հոկտեմբերի 28-ին Արցախի փողոցում գտնվող մանկական սրճարանում սեղանի վրայից գողացել է բջջային հեռախոս, եւ ներկայացրել է գողոնը:
Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի անձը, եւ նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:





























