Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի 2 գունդ խախտել է Իրաքի սահմանը, խորացել 5 կմ եւ գործողություններ իրականացրել PKK-ի դեմ։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Իրաքի տարածքում գտնվող PKK-ի ճամբարների դեմ թուրքական օդուժի հարվածներից հետ մեկտեղ թուրքական ցամաքային ուժերը երկար ընդիմիջումից հետո խախտել են Իրաքի սահմանը եւ 5 կմ խորության վրա կետային գործողություններ իրականացրել ձմռանը նախապատրաստվող PKK-ի ճամբարների դեմ:
Նշվում է, թե գործողություններից հետո թուրք զինվորները հետ են վերադարձել Թուրքիա։
Բացի այդ, քրդական ANF գործակալությունը փոխանցում է, թե նոյեմբերի 6-ի գիշերը թուրքական ռազմական F-16 կործանիչները ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի մի շարք շրջաններ, որի հետեւանքով 2 քաղաքացիական անձ է սպանվել եւ վիրավորվել եւս 2-ը։





























