Անթույլատրելի է կրակելով սպանել թափառական շներին: «Կենդանիներին սպանելն ինձ համար անթույլատրելի է»,-հայտարարեց կենսաբանական գիտության դեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանում թափառական կենդանիների թվի նկատմամբ վերահսկողության մեթոդները:
«Ամենաճիշտ միջոցը ստերիլացումն է: Միաժամանակ, պետք է խստորեն պատժել նրանց, ովքեր կենդանի են վերցնում, սակայն հետո փողոց նետում»,-ընդգծեց պրոֆեսորը: Որպես դրական օրինակ` նա բերեց եվրոպական փորձը. «Քաղաքակիրթ երկրներում դուք անտեր կենդանիների չեք հանդիպի: Եթե անգամ շունը համարվում է թափառական, այն համարակալված է, ստերիլացված, նրան խնամում են, կերակրում եւ հոգ տանում»,-նշեց նա` ավելացնելով, որ Հայաստանում այդ հարցերը պետք է օրենսդրական մակարդակով լուծել:
Չնայած ստերիլացման աշխատանքների մասին հայտարարություններին, ըստ նրա, փողոցներում մշտապես կարելի է հանդիպել շնիկների:





























