«Հրապարակի» տեղեկություններով, ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնես է դրել եւ այս օրերին իր հաշվին արձակուրդ է վերցրել ու մեկնել արտերկիր՝ իր բիզնեսին առնչվող հարցերը կարգավորելու:

Երբ զանգահարեցինք նրան՝ ճշտելու տեղեկությունը, հաստատեց, որ արտերկրում է: Բիզնեսի մասին հարցին էլ արձագանքեց, թե այդպիսի բան չկա, «դրանք հիմար տեղեկություններ են, որ շրջում են»:

Այդ դեպքում ի՞նչ նպատակով եք մեկնել եւ ո՞ւր՝ հետաքրքրվեցինք: «Դե հիմա ես պարտավոր չեմ հաշվետվություն տալ…. Ռուսաստանում եմ գտնվում»,-անորոշ պատասխանեց Երիցյանը: «Հանգստանո՞ւմ եք»: «Այո»: