Եզդի ազգում ամուսնությունը բոլորի տարիքում էլ կարելի է` սկսած 14 տարեկանից: Սակայն սխալ է տարածված այն կարծիքը, որ 21 տարեկանը համարվում է տանը մնացած, քանի որ երիտասարդներ կան, որ 26 տարեկանում են ամուսնացել, շատ լավ ընտանիք եւ երեխաներ ունեն: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին հրավիրված ասուլիսին ասաց Աշխարհի եւ Հայաստանի Եզդիների միության նախագահի տեղակալ Օմար Մամոյանը:

Հարցին, թե ժամանակի ընթացքում ազգակցական ամուսնությունները շարունակում են խրախուսվել, թե խառը ամուսնություններն են գերակշռում, ասաց, որ հիմա ավելի շատ խառը ամուսնություններն են առկա: Սակայն նրա խոսքով, եթե եզդին ամուսնացավ ուրիշ ազգի հետ, ուրեմն էլ եզդի չէ` աղջիկ լինի, թե տղա:Մեկնաբանելով այն ավանդույթը, որ հարսանիքի ժամանակ հարսի գլխին խնձորով հարվածում են ասաց, որ դա ժողովրդավարության նշան է, որ հարսը հարմարվողական լինի, ենթարկվի: Օմար Մամոյանը մեկնաբանեց նաեւ այն ավանդույթը, որ եզդիների հարսանիքներին կանայք առանձին են նստում, տղամարդիկ առանձին: «Կայանք ամաչում են տղամարդկանց մոտ ուտել, խմել: Եթե անգամ տանը հյուր է գալիս տղամարդիկ եւ կանայք եւս առանձնանում են: Իսկ, եթե հարսանիքը ռեստորաններում է  լինում կանայք մի կողմում են նստում, տղամարդիկ մի կողմում: «Իրար տեսնում են, բայց ոչ մեկ իրան թույլ չի տա, որ կանանց կողմ ֆռա, կամ նայի իրանց: Անհարմար է: Իրար հետ պարում են, բայց տանգո չեն պարում: Հարսն ու փեսան են միայն պարում»,- պարզաբանեց Օմար Մամոյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am