2013թ-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Վարդան Սեդրակյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, քանի որ անձամբ նրանից չի լսել: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:

Նրա խոսքով, եթե ընտրվի նախագահ, նախկին բոլոր նախագահներին նշանակելու է իրեն խորհրդական: Հարցին, իսկ եթե նախկին նախագահները չցանկանան, Վարդան Սեդրակյանը պատասխանեց, որ իրենք գիտեն, որ նախագահը, որեւէ հրամանագիր է ստորագրում, ինչ է լինում:Ինչպես նաեւ ավելացրեց, որ լուծարելու է ԱԺ-ն եւ նշանակելու է նոր խորհրդարանական ընտրություններ, սակայն, ոչ մեծամասնական կարգով: Վարդան Սեդրակյանի խոսքով, մենք ունենք հիմա այն, ինչ խորհրդային տարիներին` մեկ կուսակցություն եւ մեկ նախագահ: