Նույն համարով գործող, բայց տարբեր երթուղիներ ունեցող այն միկրոավտոբուսները, որոնց վրա նշված կլինի «Ա» տառը, որոշ ժամանակ հետո վերափոխվելու են ավտոբուսի, տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարան տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

««Ա» տառով գործողները ավտոբուս են դառնալու»,- ասել է նա։

Ճիշտն ասած, այս տեղեկատվությունը կարդալիս փշաքաղվեցինք։ Մարդ որքան լավ պիտի հասկանա փոխադրամիջոցի լեզուն, ինչ մտերիմ հարաբերությունների մեջ պիտի լինի միկրոավտոբուսների հետ, որ սրանք վարչության պետին վստահեն իրենց նվիրական գաղտնիքը, թե ինչ են ուզում դառնալ ապագայում։

Փաստորեն «Ա» տառով սկսվող երթուղիների միկրոավտոբուսների երազանքն է մեծանալ եւ լիարժեք ավտոբուս դառնալ»,- գրում է «Հայոց աշխարհը»։